Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի
Բողոքի ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի

«Առանց բռնության» հասարակական կազմակերպությունն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը դատապարտող ակցիա էր կազմակերպել: Հեռուստաեթերում դիտողականությամբ 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Դժվար ապրուստը» , ըստ հ/կ-ի ուսումնասիրությունների, ամենից շատն է բռնություն քարոզում:

«Վերջ գենդերային հիմքով բռնություններին» ծրագրի ղեկավար Աննա Նիկողոսյանի խոսքերով, ուսումնասիրել են սերիալի 730 րոպե, որից կանանց մասնակցությամբ տեսարանները 55 րոպե են եղել. « Կնոջ նկատմամբ բռնությունն ու ճնշվածության տեսարանները 60 տոկոս են կազմել: Մեր ուսումնասիրած 750 րոպեից 550 րոպեի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը 6,2 տոկոս, հոգեբանական բռնությունը՝ 22 տոկոս, սեռական բռնությունը՝ 0,7 տոկոս, իսկ կնոջ լացի, ընկճվածության տեսարանները 30 տոկոս են կազմել: Այս սերիալում կնոջը դիտում են որպես երկրորդ սորտի անձնավարություն, 10 հերոսուհիներից ոչ ոք չի աշխատում, միայն մեկն էր պարբերաբար աշխատել ՝տանը կամ հյուրանոցում մաքրություն անող, եւ 10 էլ բռնության գոնե մեկ տեսակին արժանացել են»:Կարդալ ավելին