ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստեփանյանն այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր էջում։

«Հայկական ինքնաթիռի խոսցմա մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է»,- գրել է Ստեփանյանը։