Կարլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր. Times

Կարլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր,հայտնում է Times-ը:

Հրատարակությունը պարզաբանել է,որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։Հավանական է,որ կեսօրին Կարլ III-ը կհանդիպի նորաթուխ վարչապետ Լիզ Թրուսի հետ։

Հիշեցնենք,որ հինգշաբթի օրը Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը,ով ղեկավարել է ավելի քան 70 տարի։