Սպասվում են անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։

Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են…

Posted by Gagik Surenyan on Saturday, August 1, 2020