Դոլարը արժևորվել է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ. ԿԲ նախագահի տեղակալը՝ դրամի արժեզրկման մասին

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վստահեցնում է, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երիցյանն այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարը արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ և այլն: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Երիցյանը: