Ռուսաստանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Գյումրիի հուշահամալիրի պղծման մեղավորներին. ՌԴ ԱԳՆ

Խորը վրդովմունքով ենք ընդունել Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին տեղեկությունները։Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Այս սրբապղծական արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված կանխամտածված ոտնձգության և Մեծ հաղթանակի արժեքները վիրավորելու փորձի մասին է։

Տեսնում ենք, որ տեղի ունեցածը խիստ բացասական արձագանք է ստացել Գյումրու քաղաքային իշխանությունների և հասարակության կողմից։

Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների հստակ գնահատականը կատարվածի վերաբերյալ, ինչպես նաև սպառիչ միջոցների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ սադրանքները հետագայում կանխելու նպատակով։