Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է․

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը։

Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում:

Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է: