Մամիկոն Խաչատրյանը երիտասարդների ԵԱ-ում ձեռք է բերել իր առաջին մեդալը

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Մամիկոն Խաչատրյանը ուրախ է Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալի համար:

«Ուժեղ պայքար ծավալվեց, մրցակցությունը շատ ուժեղ էր:  Մենք էլ մեր հերթին փորձեցինք անել առավելագույնը: Կարծում եմ՝ ստացվեց մեզ մոտ, քանի որ մեդալ նվաճեցինք: Համեմատելով աշխարհի առաջնության հետ, այստեղ սխալներ ունեի, ինչն էլ պատճառ դարձավ, որ գրավեմ երրորդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը: