Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական կողմում տուժածներ չկան: