Հայաստանում 2023 թվականի հուլիսի 1-ից կրկին կբարձրացվեն կենսաթոշակները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք, որ նախորդ տարի Հանրապետությունում կենսաթոշակները բարձրացրել ենք երկու անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը։ Հույս ունեմ, որ չենք մոռացել, և ևս մեկ անգամ կենսաթոշակները հուլիսի 1-ից պետք է բարձրացնել»,- ասաց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը իր հերթին նշեց, որ հաջորդ նիստին մանրամասն կներկայացնեն նախագիծը։