Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն և նրա շտաբի համակարգողը․ Factor.am

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան բերման են ենթարկվել։ Factor.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 8-ին նրանք տանից բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ լուրերը, թե Հարությունյանը և Սաքանյանը ձերբակալվել են, իրականությանը չեն համապատասխանում.

«Նրանք բերման են ենթարկվել քրեական գործի շրջանակներում»,- պատասխանեցին Կոմիտեից։ Թե խոսքը որ քրեական գործի է վերաբերում՝ առայժմ տեղեկություններ չեն հայտնում։