Մակրոնն այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ՝ աջակցելու Ղարաբաղի տեղահանված բնակչության մարաթոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք – հեռախոսամարաթոնին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

«Այս առիթով Նախագահը հայտարարեց, որ այս կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի #Երևան նոյեմբերի 27-ին։

Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին»,-տեղեկացնում է աղբյուրը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի…

Posted by Ambassade de France en Arménie on Saturday, November 21, 2020