Եթե խաղաղության պայմանագիրն իրապես կնքվելու է նման սեղմ ժամկետներում, ապա դա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանը չի գտել դիմադրելու ռեսուրսներ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանը չի՞ գտել դիմադրելու ռեսուրսներ

Իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցները հայտնել են, թե իշխող խմբակցության պատգամավորներին վարչապետը հայտնել է, որ մինչև տարեվերջ տրամադրված է խաղաղության պայմանագիր կնքել։


Անդրանիկ Քոչարյանը այսօր ակնարկել է, որ ժամանակ ձգելը հայկական կողմի շահերից չի բխում. «Հակառակորդը շատ լավ գիտի ժամանակ ձգելու էֆեկտը որտեղ ա։ Հիմա մենք ինքներս ենք հայտնվել էն վիճակում, որտեղ ժամանակ ձգելու շանս մենք չունենք»։


Քոչարյան խոսքում մի կողմից, առկա է մի կողմից, իր թիմի դիվանագիտական ջանքերի ձախողման անուղղակի խոստովանություն, մյուս կողմից՝ իրավիճակի ճշգրիտ էպիկրիզ, որն, ըստ էության, բացահայտում է, որ Հայաստանը չունի մանևրելու հնարավորություն:


Եթե խաղաղության պայմանագիրն իրապես կնքվելու է նման սեղմ ժամկետներում, ապա դա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանը չի գտել դիմադրելու ռեսուրսներ ու, ըստ էության, համաձայնել է ադրբեջանական պայմաններին(մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին առաջինը հայտարարել է Ալիևը՝ Իտալիա կատարած այցի ընթացքում):


Սակայն օրակարգում մնում են հարցեր, որոնց իշխանությունը պարտավոր է պատասխանել՝ խաղաղության պայմանագրում անդրադարձ լինելո՞ւ ԼՂ խնդրին, թե՞ այն տարանջատված է հայ- ադրբեջանական հարաբերությունների փաթեթից»: