Հադրութի շրջանում մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն:

Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:

Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: