ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»

ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»
ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»

«Միանգամայն հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում այդ որոշմանը: Ես, անկեղծ ասած միշտ ասել եմ եւ մնում եմ նույն կարծիքին` ինձ համար քաղաքական դաշտում միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Շարունակում է մնալ այդպիսին: Իսկ դա նշանակում է, որ իմ պատկերացրած նախագահի թեկնածուն չի կարող գոնե ավելի պակաս հատկանիշներով օժտված մեկը լինել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Տարիքի առումով էլ հարգանքով եմ վերաբերվում կրկին: Հիմնավոր է: Ավելի լավ բացատրություն, քան կարող էր նախագահը տալ` ես չեմ կարող ասել: Ես հավատում եմ դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդի չառաջադրման հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը:

Մեր հարցին` բացի տարիքից չկա՞ր այլ պատճառ, որը հիմք հանդիսացավ այդ որոշմանը` տիկին Թադեւոսյանն ասաց, որ նրա փոխարեն չի կարող իրեն իրավունք վերապահել եւ պատասխանել այդ հարցին:

Եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ այլ որոշում կայացներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կհիշե՞ր իր տարիքը` նա դժվարացավ պատասխանել. «Չեմ կարծում, որ…Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում տվել է դրա պատասխանը` որ նա ասում էր` եթե ընտրվեմ, ապա 3 տարի եմ կառավարելու: Ես կարծում եմ, որ մենք պետք է նրան հավատանք: Ես հավատում եմ»:

Համամի՞տ է արդյոք, որ ՀԱԿ առաջնորդը քաղաքական դաշտն ամայացրել էր եւ երիտասարդներին տեղ չէր տալիս` Զոյա Թադեւոսյանն ասաց, որ շատերն են քննադատել, շատերի կողմից է եղել նման արտահայտություն. «Դե, թող, ինչպես ասում են` կանաչ լույս` նման քաղաքական գործիչների ճանապարհին: Հուսանք, որ երկրորդ տեղի համար պայքարը բավականին սուր կլինի»: Կարդալ ավելին