Ընտրակաշառքներ, սպառնալիքներ, խոչընդոտներ. Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Ընտրակաշառքներ, սպառնալիքներ, խոչընդոտներ. Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Ընտրակաշառքներ, սպառնալիքներ, խոչընդոտներ. Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Այսօր` մայիսի 5-ին,  առավոտյան ժամը 8-ին Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները: Երեւանի 464 ընտրատեղամասերում ընտրում են Երեւանի քաղաքապետին ներկայացված 6 կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Առաքելություն» եւ մեկ դաշինքից «Բարեւ Երեւան» դաշինքի թեկնածուներից:

Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների, ընտրություններին ընրտրելու իրավունք ունեցողների թիվը Երեւանում 816. 475 է:

«Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով»,-նշված է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում:

Մի քանի ժամ մեկնարկած ընտրությունները հանգիստ չեն ընթանում: Արդեն իսկ դիտորդները, լրագրողները, հասարակական ակտիվիստները եւ քաղաքացիները ահազանգել են բազում ընտրախախտումների` ընտրակաշառքների, սպառնալիքների, լրագրողների եւ դիտորդների  աշխատանքը խոչընդոտելու, ուրիշի փոխարեն քվեարկելու, ընտրատեղամասերում քաղաքային հեղինակությունների ճնշումների եւ այլ դեպքերի մասին:

Քիչ առաջ քվեարկելով Երեւանի Ավանի թիվ 177 դպրոցում տեղակայված 1/17 տեղամասում գործող քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է, որ ընտրակաշառքների մասին լուրերը չեն կարող համապատասխանել իրականությանը:

© Medialab.am