Երթ եւ բողոքի ակցիա` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի

Երթ եւ բողոքի ակցիա` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի
Երթ եւ բողոքի ակցիա` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի

Նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության պայքարի միջազգային օրը, Երեւանում նախատեսվում է բողոքի ակցիա եւ երթ` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը, որը մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր, մահացավ հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից:
Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ`Կանանց իրավունքների կենտրոնը, Հասարակություն առանց բռնության-ը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Թուֆենկյան հիմնադրամի Կանանց աջակցության կենտրոնը, PINK Armenia-ն Զանգակատունը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, նախաձեռնող խումբ են ստեղծվել, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական գործի ընթացքին հետամուտ լինելը:

Նախաձեռնող խումբն էլ կազմակերպում է բողոքի ակցիան ու երթը:

«Երթի մասնակիցները նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Կասկադ համալիրից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք կնոջ սպանության գործով դատավարութան արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով, ինչպես նաև կանցկացվի դրամահավաք և հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին»,-նշված է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am