Այսօր, ապրիլի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում վնասազերծվել են ավազակային հարձակում կատարած 4 անձինք։
Ինչպես Aravot.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ գիշերը 4 հոգի դիմակավորված, զինված ավտոմատով մտել են Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի ոսկյա և արծաթե զարդեր։ Այնուհետև իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել են հանցանքի վայրից։
26.04.2012
Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ
Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ