«Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը». Նիկոլ Փաշինյան

«Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը». Նիկոլ Փաշինյան
«Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել  ԵԱՏՄ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած տարբեր երկրների առաջնորդների հետ:

«Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք ոչ: Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարում բացակայում են արդեն Հայաստան ժամանած Իրանի և Բելառուսի նախագահները: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր է ժամանելու Հայաստան: