Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի գումարը հատկացվում է մեկօրյա ժամկետում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի տրվեք նման սադրանքների

Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: Թաղման ծախսերի համար տրվող 700 հազարական դրամ փոխհատուցման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին և ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:

Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ: