Արարատի մարզի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է ․ Տեսանյութ

Արարատի մարզի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է ․ Տեսանյութ
Արարատի մարզի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է ․ Տեսանյութ
Հեղինակ MediaLab

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։

Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերեցին արնանման հետքեր։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։

Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները  հիմնավոր տվյալներ ձեռք բերեցին, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկա։ Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվեցին, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։