Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ հասարակությունը պետք է գիտակցի խաղաղության կարևորությունը։ Նա նշել է, որ Բաքուն հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։
«Ադրբեջանը պատմական վաշինգտոնյան գագաթնաժողովում ցուցադրեց իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում կան ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին»,- ասել է նա։
Բայրամովը շեշտել է, որ խաղաղության կարևորությունը պետք է գիտակցեն երկու երկրների հասարակությունները։



















