Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Հուլիսի 25-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:53-ին, մարվել՝ 12:00-ին: Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան և մոտ 200 քմ խոտածածկույթ, տեղեկացնումէ  ԱԻՆ-ը: