ՔՊ վարչությունը նախագահ է ընտրել Սուրեն Պապիկյանին

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում բաց քվեարկությամբ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը։

Կուսակցության վարչության նիստում ներկայացվեցին վարչության նախագահի երեք թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան և Սուրեն Պապիկյան։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ հայտնեցին։ Վարչությունն առաջադեց Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, ով և ընտրվեց։