Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամի հաշվին հայտնաբերված 30 միլիոն դոլարը ծախսվել է ռազմական կարիքների համար. Փաշինյան

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամի հաշվին հայտնաբերված մոտ 30 միլիոն դոլար գումարը փոխանցվել է Արցախին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 30 միլիոն դոլար գումար կար, հետո որոշ հանգամանքների բերումով այդ գումարը նվիրաբերվեց Արցախին: Այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար»,- ասաց նա: