Մոսկվան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով,- ասել Է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Շատերը փորձեցին եւ շարունակում են փորձել աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շփումներ սկսելուն՝ լարվածության նվազման համար»: «(Մենք) ինքներս պատրաստ ենք օգնել, եթե կողմերը դրա նկատմամբ իրական հետաքրքրություն հանդես բերեն»,- ընդգծել Է նա:
Ըստ որում Լավրովը նշել Է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, բացի դրանից, Մոսկվան դեմ Է Պարսից ծոցի շրջանում Էսկալացիային, որ կողմից Էլ որ դա ծագի: Լավրովը Սոլեյմանիի սպանությունը որակել Է որպես մի գործողություն, որը դուրս Է բոլոր իրավական եւ մարդկային շրջանակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: