Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 840 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել Է 8 840-ով՝ մինչեւ 4 744 961: Ապրիլի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտութձյամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,19 տոկոս:

Այսպես կոչված վարակման ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, նվազել Է մինչեւ 266 246:

Դա նվազագույնն Է անցյալ տարվա հոկտեմբերի 12-ից ի վեր: Երկրում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 398-ով՝ մեկ օր առաջվա 397-ի դիմաց՝ մինչեւ107 501:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավատվելուց հետո) աճել Է մինչեւ 2,27 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից:

ՌԴ-ում կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում հասել Է 9 407-ի, ընդհանուր թիվն ավելացել Է մինչեւ 4 371 214:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալներով՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 92.1 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 2 502-ով՝ մեկ օր առաջվա 2 704-ի դիմաց՝ մինչեւ 1 075 242:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,23 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 57 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել Է 17 923, հետեւում Է շտաբի հաղորդումից: Նաեւ մեկ օրում մայրաքաղաքում ապաքինմամբ դուրս Է գրվել 2 123 հիվանդ: Ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 980 003 մարդ:

Ներկայումս քաղաքում COVID-19-ով հիվանդ Է 77 316 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: