Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը

Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը
Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պարզվել է տուժողի ինքնությունը։ Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ,սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-նշեց Օհանջանյանը, հավելելով, որ ընթացքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ
տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական  լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։