Ոռոգման հետ կապված խնդիրների լուծում պահանջող գյուղացիները բացել են Գյումրի- Երևան մայրուղին

Շիրակի մարզետ Հովհաննես Հարությունյանի ու Շիրակ ՋՕ պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները  բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ. նախորդ տարիների համեմատ այս տարի ջրամբարում կրկնակի պակաս ջուր էր կուտակվել: