Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020 թվականի ընտրություններում։

Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

«Ժամանակն է ի կատար ածել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի և մեր տեսլականի միավորման, մեր ապագայի կառուցման վերաբերյալ։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», – գրել է նա։

Նրա գրառումը բուռն քննարկումներ է առաջացրել հետևորդների շրջանում։ Ոմանք իրենց աջակցությունն են հայտնել երգչին, ոմանք էլ սա անվանել են արկածախնդրություն։ Որոշ մեկնաբանություններում, սակայն, կասկածի տակ են առել երգչի առողջ դատողությունն ու նրան օգնություն ցուցաբերելու կոչեր հնչեցրել։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահ դառնալու ցանկության մասին հայտնել էր դեռևս 2 տարի առաջ իր հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ կմասնակցի 2024 թվականի ընտրություններին հանուն երկրի ազատության համար պայքարի։

Այս մասին գրում է factor.am-ը։