Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել․ տեսանյութ

2021թ-ի մայիսի 26-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։

Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։