ԱԱԾ-ն՝ Դավիթ Սանասարյանի գործով անջատված մաս քննելու մասին

ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ այս պահի դրությամբ քրեական գործ չի քննվում։

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից, ի պատասխան Factor.am-ի հարցման:

Հիշեցնենք, որ վերջերս կայացած ասուլիսի ժամանակ Սանասարյանն ասաց, թե լիազորությունները չարահաշելու համար հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել։ Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի առնչությամբ:

«Տեսան, որ այս գործը հիմնավոր չի, հիմա փորձում են այլ բաներ փորփրել»,- ասել էր Սանասարյանը ենթադրրելով, որ առանձնացված մասը ՊՎԾ գործունեությանն է առնչվում։

ԱԱԾ-ն հերքում է անջատված մասով գործ քննելու մասին տեղեկությունը։ Իսկ Սանասարյանի բուն գործով նախաքննությունը ավարտվել է, գործը դատարանում է։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ: