Մեքենան ընկել է ձորը. նորածին երեխան մահացել է

Մեքենան ընկել է ձորը. նորածին երեխան մահացել է
Մեքենան ընկել է ձորը. նորածին երեխան մահացել է

Հունիսի 19-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոտսիկանությունը, 65-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 12-օրական ուղևոր Հրաչյա Բեժանյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։