ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Հ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է տարածվող լուրերն, իբր, վարչապետն ու տիկինն Արցախ են մեկնել կորոնավիրուսով վարակված և կարող էին երդմնակալությանը վարակել այլ անձանց։ Այս մասին Հասմիկ Հարությունյանը նշել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

-Այսօր առավոտյան, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և ընտանիքի անդամների թեստի պատասխանը դրական է, տարբեր շրջանակներ լուրեր տարածեցին, թե վարչապետը և տիկինն Արցախում Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ արդեն վարակված են եղել և չի բացառվում, որ կարող էին վարակել նաև երդմնակալության հյուրերին։

-Նախ, Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Նշեմ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում։ 

Ինչ վերաբերում է երդմնակալությանը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում ամենասերտ շփումներն ունեցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների հետ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։