Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր խորհրդական Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել:

Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»,- նշված է որոշման մեջ: