Մենք փորձել ենք քաղաքում ստեղծել հեքիաթային մթնոլորտ, կվառվեն տոնական լույսերը․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են․

«Սիրելի՜ քաղաքացիներ, այսօր երեկոյան կվառվեն կենտրոնական հրապարակի տոնածառի և փողոցների արտաքին տոնական լույսերը։

Մենք փորձել ենք քաղաքում ստեղծել հեքիաթային մթնոլորտ մեր փոքրիկների համար:

Այդուհանդերձ, տոնական որեւէ միջոցառում նախատեսված չէ»։