Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը:

Ժամը 17:30-ի սահմաններում Տեղ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: