Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին

Արխիվային լուսանկար

Այսօր՝ մայիսի 7-ին, Գուրգեն Արսենյանը՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեսպանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին-ի հետ, որի ընթացքում ռուսական կողմը դժգոհություն է հայտնել Հայաստանում Եվրամիության հովանու ներքո անցկացված միջոցառումներին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցության կապակցությամբ։

Մոսկվայում հայտարարել են, որ «կտրականապես անընդունելի» են համարում Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցված հայտարարությունները և դժգոհություն հայտնել, որ պաշտոնական Երևանը դրանց պատշաճ գնահատական չի տվել։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նման իրավիճակը, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին։

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի դեսպանը խոստացել է ռուսական կողմի դիրքորոշման մասին զեկուցել Երևան։