Ռուսաստանը համաձայն չԷ Ղարաբաղի շուրջ Թուրքիայի դիրքորոշման հետ. Լավրով

Ռուսական կողմը համաձայն չԷ Լեռնային Ղարաբաղի շուրջ Անկարայի դիրքորոշման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Թուրքիայի դերը Ղարաբաղում. այո, մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան, որը մի քանի անգամ նաեւ (Ադրբեջանի) նախագահ Ալիեւն Է արտահայտել, այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,-ասել Է նախարարը՝ հանդես գալով ռուսաստանյան ռադիոկայաններին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «հայտարարություններն այն մասին, որ առկա է եւ թույլատրելի հակամարտության ռազմական լուծումը, մենք չենք կարող կիսել»: