Ճանապարհները սառցակալած են, հորդորում ենք մեքենան վարել ձմեռային անվադողերով. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհները սառցակալած են, իսկ Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասվում է հայտարարությունում: