Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:

82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակիչում  5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին:

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Ավելի վաղ` պայքարից դուրս էր մնացել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն, ով մեկնարկային գոտեմարտում էր տանուլ տվել:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: