Եվրոպան երբեք այնքան մեծ չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանից գրառում է կատարել՝ նշելով. «Եվրոպան երբեք այնքան մեծ չէ, որքան այն ժամանակ, երբ առաջ է շարժվում միասին։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է այն ճանապարհը, որը սկսել ենք 2022-ին՝ ավելի միասնական, ավելի ինքնիշխան և իր ճակատագիրը վերահսկող Եվրոպայի ճանապարհը»։