Տիգրանն ընտրեց հավերժության ճանապարհը. Տեսանյութ

Տիգրան Վարդանյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից էր: Նա պատերազմի երկրորդ օրվանից հասել էր Արցախ և անցել մարտական առաջադրանքների կատարմանը։ 26-ամյա երիտասարդը կյանքը տվեց հայրենիքին։

Տիգրանն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ էր։

Այս մասին տեղեկացնում են ԱԻ նախարարությունից։