Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպանն  այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին տեղեկացում է պաշտպանիֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. 

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները:

Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ»: