ՌԴ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է մահացել

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում հինգ զոհի մարմին են հայտնաբերել, գրում է РИА Новости-ն։

«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են չորս զոհի մարմին ու ևս մեկ մարդու մարմնի մասեր»,- հայտնել է ռուսական գործակալության զրուցակիցը:

Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռի ընկնելու հետևանքով դեպքի վայրում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Այս պահին աղետի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա: