Արամ Պաչյանը՝ ԵՄ Գրական մրցանակին արժանացած առաջին հայ հեղինակ

ԵՄ Գրական մրցանակի հայաստանյան ազգային ժյուրիի նախագահ գրող, ՊԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Հայաստանցի Օհանյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ԵՄ Գրական մրցանակին արժանացած առաջին հայ հեղինակի անունը․ Արամ Պաչյան՝ P/F գրքի համար, այդ մասին տեղեկանում ենք Creative Europe Armenia էջից։

«Շնորհավորում ենք հեղինակին, ԷՋ հրատարակչությանը և բոլորին, ովքեր մասնակցել են գրքի ստեղծմանը։

Հայաստանի գրական դաշտն այսուհետ ԵՄ Գրական մրցանակի մեծ մշակութային ցանցում ներկայացված կլինի թեկնածու և հաղթող հեղինակների ստեղծագործություններով, նրանց անունը և գրքերը կհանրահռչակվեն եվրոպական գրական միջոցառումների, գրքերի տոնավաճառների և մրցույթների ընթացքում»։