«Ընդդիմության նկատմամբ հիասթափությունները կավելանան». Ստեփան Սաֆարյանը` ձայնագրության մասին

«Ընդդիմության նկատմամբ հիասթափությունները կավելանան». Ստեփան Սաֆարյանը` ձայնագրության մասին
«Ընդդիմության նկատմամբ հիասթափությունները կավելանան». Ստեփան Սաֆարյանը` ձայնագրության մասին

Մեծ աղմուկ բարձացրած Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրությունը եւ հրապարակայնացումը, ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի, առաջիկա նախագահական ընտրություններին բացասական ազդեցություն կունենա ընդդիմության վարկանիշի վրա:
«Զրույցի ժամանակ Զուրաբյանի խոսքում որոշ դետալներ, հնչեցրած գնահատականներ շահավետ չէին ընդդիմության համար: Մասնավորպես այն հատվածը, ուր խոսվում է մարտի մեկի մասին, գնահատելու ձեւը, վերաբերմունքը,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը,-Կոնգրեսի ներքին խոհանոցը բացվեց հանրության առջեւ եւ ընդդիմության նկատմամբ հիասթափությունները կավելանան»:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ըստ Սաֆարյանի, նրանք, արգելված կերպով ձայնագրություն անելով, ոչինչ չեն կորցնում:

«Իշխանությունը պարզապես հարվածում է ընդդիմությանը, իսկ մյուս կողմից այս քայլով զրոյացնում է եւ հերթական անգամ հերքում Սերժ Սարգսյանի այն ճոխ խոսքերը, որ վերաբերում են ժողովրդավարացմանը»,-ասում է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված Օսկանյան-Զուրաբյան գաղտնի ձայնագրության մեջը, որտեղ վերջիններս խոսում են առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` Զուրաբյանը գնահատակններ է հնչեցրել՝ անդրադառնալով նաեւ մարտիմեկյան դեպքերին:

«Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ էլի` ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց արեւմուտքին քննադատելով, որ ինքը աչքեր ա փակում էս ամեն ինչի վրա, ու նաեւ կարողանում էր ինչ-որ ձեւով ասել, որ դե մարտավարություն ա` ԲՀԿ-ի հետ կարանք մենք գնանք սենց բաների, չնայած իրենք էլ են` հա` Մարտի 1, չգիտեմ ինչ, բան…, հիմա, հարցեր կան` ավելի լավ է` ռեժիմից պոկենք, սա հաջողվել ա էս ընթացքում, բայց, եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ, ու դուք կհայտնվեք երկու ֆրոնտի մեջ»,-խոսակցության մեջ ասել է Զուրաբյանը:

© Medialab.am