ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն․Պողոսյանի գրասենյակ

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն․Պողոսյանի գրասենյակ
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն․Պողոսյանի գրասենյակ

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ 

«Այս ռեպրեսիվ քայելրը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ 
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Երեկ Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու հասցեն։

Medialab.am-ի գործընկեր Factor.am-ի ուղիղ եթերը՝ դեպքի վայրից ստորեւ։