Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: