ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը

հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով այս օրերին մեծ թվով երեխաներ են տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

«Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անընդունելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամենաուժեղ կերպով կոչ է անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը լավագույնս բխում է բոլոր երեխաների շահերից»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ: